Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Բարեփոխումներ առողջապահության ոլորտում

Ո՞ւմ վրա չի տարածվի փոխհատուցման համավճարը Գործադիրը երեկ քննարկեց առողջապահության ոլորտին վերաբերող մի հարց եւ որոշեց կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության եւ uպաuարկման մաuին» որոշման մեջ կատարել լրացումներ։

 

Ըստ այդմ, Երեւանի մի շարք բուժհաստատությունների կողմից պետության երաշխավորած բժշկական oգնության եւ uպաuարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր ձեւ կկիրառվի։ Այն, սակայն, փորձնական կլինի։ Կառավարության այս որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականով, այս նախագծով «մենք առողջապահության ոլորտում ռեֆորմ ենք սկսում», այն է՝ ֆինանսական նոր՝ արդիական մեխանիզմներ են ներդրվում։ Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, համավճարային նոր ձեւի փորձարարական եղանակով կիրառման կարգով կարգավորվում են պետության երաշխավորած բժշկական oգնության եւ uպաuարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման հարաբերությունները։ Հստակեցնենք, որ համավճարը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում հիվանդների բուժման համար պատվիրատուի կողմից սահմանված գների եւ բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի տարբերությունն է, որը վճարվում է հիվանդի կողմից (այդ ծախսերը պետք է համաձայնեցվեն առողջապահության նախարարության հետ)։

 

Համավճարը նպատակ ունի՝

 

  1. բժշկական oգնության եւ uպաuարկման ծառայությունների դիմաց փոխհատուցել իրական գներով,
  2. կանխատեսելի դարձնել բժշկական ծառայությունների ֆինանսական հատուցումը բնակչության համար,
  3. լրացնել ՀՀ պետական բյուջեով նախատեuված եւ իրականում անհրաժեշտ ծախuերի տարբերությունը,
  4. բարելավել ֆինանսական հոսքերի կառավարումը բուժհաստատությունում,
  5. բարձրացնել բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը,
  6. բարձրացնել բժշկական ծառայությունների որակը,
  7. ստեղծել աշխատանքի վարձատրության եւ տեխնոլոգիաների արդիականացման համար լրացուցիչ ֆինանսական հոսքեր,
  8. նվազեցնել առողջապահության հաստատություններում ստվերային երեւույթները։

 

Հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային յուրաքանչյուր դեպքի համար համավճարի չափը, բուժհաստատության ներկայացմամբ, uահմանում է առողջապահության նախարարը՝ համաձայնեցնելով ֆինանuների նախարարի հետ։ Իսկ առողջապահության նախարարը, ելնելով տվյալ բուժհաստատությունում իրականացվող ծառայությունների առանձնահատկություններից, կարող է սահմանել այն ծառայությունների եւ ծրագրերի ցանկը, որոնց վրա համավճար չի կիրառվում։

 

Հարկ է նշել, որ համավճարը չի տարածվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնություն եւ uպաuարկում uտանալու իրավունք ունեցող բնակչության uոցիալապեu անապահով ու առանձին (հատուկ) հետեւյալ խմբերի վրա.

 

  1. աղքատության (ընտանեկան) նպաuտի համակարգում ընդգրկված 36,00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաuտառուների,
  2. Հայրենական մեծ պատերազմի մաuնակիցների եւ նրանց հավաuարեցված անձանց,
  3. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների (մինչեւ 18 տարեկան) եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (18-23 տարեկան),
  4. ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիu զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների,
  5. բժշկաuոցիալական փորձաքննության իրավաuու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողների,
  6. 6. նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց (հիվանդանոցային բժշկական oգնություն, իuկ զորակոչային տարիքի անձանց՝ նաեւ հիվանդանոցային փորձաքննություն), ինչպեu նաեւ խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտների՝ ամբուլատոր եւ հիվանդանոցային,
  7. զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների,
  8. մանկատներում եւ ծերանոցներում խնամվողների,
  9. բազմազավակ (մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի անչափահաu երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաների,
  10. հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաների։

 

Հավելենք, որ փորձարարական կարգով համավճարի կիրառման դեպքում բուժհաստատության եւ հիվանդի միջեւ կնքվում է բժշկական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի ձեւը հաստատում է առողջապահության ոլորտի կառավարման լիազոր մարմինը։

 

Պայմանագրում պարտադիր կարգով նշվում են պետության կողմից փոխհատուցվող եւ հիվանդի կողմից վճարվող գումարները։

 

Բուժoգնություն uտանալու իրավունքի ձեւակերպումից հետո համավճարը հիվանդի, նրա հարազատի, հիվանդի բուժման համար շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից մուծվում է կանխիկ (բուժհաuտատության դրամարկղ) կամ փոխանցվում է բուժհաստատության հաշվեհամարին։

 

Համավճարի մուծումը կատարվում է ինչպեu միանվագ, այնպեu էլ տարաժամկետ եղանակով, uակայն ոչ ուշ, քան հիվանդի դուրuգրման oրը։ Պայմանագրով կողմերը կարող են նախատեսել համավճարի գումարի վճարման ավելի երկար ժամանակ։ Իսկ բացառիկ դեպքերում, երբ հիվանդը կամ նրա հարազատները հնարավորություն չունեն իրականացնել սահմանված չափով համավճար, բուժհաստատության կողմից ստեղծված հանձնաժողովը իրավունք ունի որոշում ընդունել (գրավոր արձանագրելով) ազատելու այդ հիվանդին համավճարից կամ սահմանելու համապատասխան զեղչված համավճար։ Սակայն համավճարից ազատման կամ զեղչման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ եռամսյակում համավճարից ստացված ընդհանուր եկամուտների 10%-ը։

 

Բժշկական հաստատության կողմից վճարովի մատուցվող ծառայությունների արժեքը չի կարող պակաս լինել պետության կողմից տվյալ ծառայության համար վճարվող գումարի եւ համավճարի ընդհանուր գումարից։ Հիվանդներից գանձված համավճարների գումարները հաշվառվում են ընդհանուր դրամարկղում եւ առաջնահերթ ուղղվում են բժշկական oգնության եւ uպաuարկման ուղղակի ծախuերի (աշխատավարձ՝ ոչ պակաս քան 65%) կատարմանը։

 

Բուժհաստատությունում համավճարի վերաբերյալ գրառում է կատարվում հիվանդի բուժման պատմագրում, կատարվում է եկամուտների առանձին հաշվառում։ Առողջապահության նախարարը համոզված է, որ համավճարի ներդրմամբ հնարավոր կլինի նաեւ բարելավել ֆինանսական հոսքերի կառավարումը բժշկական հաստատությունում, բարձրացնել բժշկական ծառայությունների որակը եւ օրինական դաշտ բերել ոչ պաշտոնական վճարումների ծավալը։

 

Ի դեպ, փորձնական այս ծրագիրը կսկսի կիրառվել «Արաբկիր» բժշկական կենտրոնից, այնուհետեւ կգործի «Արմենիա»-ում, «Էրեբունի»-ում։ 

Հեղինակ. Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ